ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության նախկին պետ Իշխան Մաթեւոսյանը դատի է տվել ՊՆ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ բարեկամական կապի մեջ գտնվող Իշխան Մաթեւսյանը դատի է տվել պաշտպանության նախարարությանը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Իշխան Մաթւեսյանը պահանջում է, որ դատարանը ստիպի նախարարությանը չօգտագործված արձակուրդը կազմում է 190 օրմասնակի անվավեր ճանաչի եւ իրեն 5.271.360 դրամ գումար` որպես չօգտագործված ամենամյա արձակուրդների համար դրամական հատուցման գումար վճարելուն պարտավորեցնի: Ասել է, թե ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության նախկին պետը ՊՆ-ից 5 միլիոն գումար է պահանջում:

Հիշեցննեք, որ հունիսի 25-ին ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացրել էր, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել են ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանը և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Իշխան Մաթևոսյանը: Ազատված պաշտոնյաների գործընթացից ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես՝ մենք տեղեկացել էինք, որ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանի եւ Իշխան Մաթեւոսյանի պաշտպանության նախարարության հետ կնքած պայամանգրերի ժամկետներն լրացել են ու վերջիններս որոշել են ժամկետները երկարաձգեն, սակայն ՊՆ ղեկավար կազմը ցանկություն չի ունեցել վերջիններիս հետ շարունակել աշխատել:

Չնայած ՊՆ-ում կարծիքներ կան, որ վերոնշյալ պաշտոնյաները իրենք չեն ցանկացել այլեւս մնալ ՊՆ-ում: Ավելին ArmLur.am-ը գրել էր, որ ԶՈւ ինժերենական զորքերի վարչության պետ Իշխան Մաթեւոսյանի պաշտոնից ազատումը պատահական չէ: ՊՆ-ում տարածված լուրերի համաձայն՝ Մաթեւոսյանը Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ բարեկամական կապի մեջ է եւ դեռ ավելին նախկին իշխանությունների ժամանակ վարչությունում Մաթեւոսյանի գործունեության մասով որոշակի բացահայտումներ են արվել, սակայն չեն պատժել՝ համարելով, որ նա բանակին պետք է: Ի դեպ, վերջինիս ազատումը ՊՆ-ում դրական են ընդունել՝ համարելով, որ նա, չնայած լինելով լավ զինվորական, այնքան էլ լավ վարք չի դրսեւորել զինվորների նկատմամբ, նվաստացրել է նրանց, կոպիտ արտահատություններ հնչեցրել:

Քնար Մանուկյան




Լրահոս