
Երեկ լրացավ Վարդենիսցի Մոշի՝ Մինասյան Կամոյի ծննդյան 37 ամյակը: Մոշի սխրանքների, հզոր անհատականության մասին դեռ շատ պետք է խոսենք, պատմենք, բերնեբերան փոխանցենք այն պատանիներին, որոնք դեռ պետք է կերտեն Մոշի եւ մյուս քաջերի երազած Հայաստան աշխարհը:
Վարդենիսցի Մոշը եղել է դիրքի հրամանատարը, նա մարտական փայլուն գործողություններ է կատարել դիրքում եւ դուրս գալով իր մարտական դիրքից՝ իր վրա է վերցրել թշնամու ականանետից արձակած արկի հարվածը՝ իր մարմնով փակելով երկու ժամկետային զինծառայողի։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան