ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է սիրիացի ահաբեկչին գերեվարած Ալեքսեյ Բալայանը. նրա և ընկերների հերոսությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ հայկական կողմը գերեվարել է ևս մեկ սիրիացի ահաբեկչի՝ Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով: Վերջինս պատմել է, որ սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխվել է Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ է:

Ավելի ուշ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ սիրիացի ահաբեկչին  գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը՝ իր ընկերների հետ միասին:

Արդեն այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է  Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ: Հանդիպման ժամանակ Արցախի նախագահը պարգևներ է հանձնել Ալեքսեյ Բալայանին և նրա ընկերներին, ապա նրանց մասին ուշագրավ պատմություն պատմել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս