Հայաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը:
«Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը հայտարարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութը հավանության արժանացնելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «Սպուտնիկ Լայթ»-ը ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին կոմպոնենտն է: «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով պատվաստումը թույլ կտա սահմանափակել կորոնավիրուսի տարածումը և կարագացնի կոլեկտիվ իմունիտետի ստեղծումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ 2021 թվականին Հայաստանը հավանություն է տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութին: