ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Հերացի փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Վահագն Նիկողոսյանի վարած Ford Transit-ն ու  29-ամյա  Անդրանիկ Զեյնալյանի վարած Opel մակնիշի  ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Ա. Զեյնալյանը, նրա ուղեւոր, Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Ա. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից  Ա.Բ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե որոնք են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացվող պատվաստումների բժշկական հակացուցումները:

Աննա Մարտիրոսյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պատվաստումների բժշկական հակացուցումները լինում են բացարձակ եւ ժամանակավոր: Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա եւ շոկ) պատվաստանյութի կամ պատվաստանյութի որեւէ բաղադրիչի նկատմամբ: Պատվաստման ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին եւ ծանր ընթացքով, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդությունների սրացումը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատվաստումից առաջ որեւէ լաբորատոր հետազոտության կարիք չկա, այդ թվում նաեւ կոագուլոգրամմայի, արյան մակարդելիության գործոնների որոշման:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնալուծության պետական գրանցման համար:

Կարինե Մինասյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության համար անհրաժեշտ է ներկայացնել՝

1) ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը,

2) ամուսնության պետական գրանցման վկայականը առկայության դեպքում կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմինը, վայրը եւ ժամանակը,

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին,

4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին,

5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ,

6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծությունը գրանցելու մասին,

7) անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը,

  1. ամուսնալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է անձի լրացրած եւ սահմանված տեղեկությունները պարունակող դիմումը՝ հաստատված նոտարական կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում:




Լրահոս