ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անորոշ իրավիճակ. ինչ է կատարվում թատրոնների միավորման շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԳՄՍ նախարարության կողմից առաջարկված Պետական երաժշտական կամերային թատրոնի եւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքի միավորման առաջարկից անցել է շուրջ երկու ամիս, սակայն դեռեւս որեւէ որոշում թատրոնների միավորման մասով չկա:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է Պետական երաժշտական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սամսոն Ստեփանյանի հետ՝ պարզելու համար՝ ինչ փուլում է գտնվում թատրոնների միավորման գործընթացը:

Ստեփանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ այս որոշումը հանգեցնելու է սոցիալական ծանր հետեւանքների, քանի որ թատրոնը ստիպված գնալու է կրճատումների:

Ինչեւէ, հուսանք, որ ԿԳՄՍ նախարարությունը խելամիտ որոշում կկայացնի եւ կհրաժարվի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը եւ Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորումից:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս