ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եկեք շարունակ ոգեշնչվենք, հուզվենք և կերպարանափոխվենք թատրոնի կախարդանքով». Աշտարակի թատրոնի աշխատակազմի շնորհավորանքը՝ Թատրոնի օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թատրոնի միջազգային օրվա առթիվ Աշտարակի թատրոնը հետաքրիր հրապարակմամբ շնորհավորել է ոլորտի ներկայացուցիչներին և հանդիսատեսին` նշելով, որ անկախ նրանից մարդ կուլիսներից է հետևում, թե հանդիսատեսի շարքերում է, մարտի 27-ը բոլորի տոնն է:

Թատրոնի պաշտոնական ինստագրամյան էջում հրապարակվել է տեսանյութ, որին կից գրված է. «Կերպարին շունչ տվող դերասանից մինչև բեմում աշխարհներ կերտող ռեժիսոր, ներկայացման հետևում աշխատող տեխնիկից մինչև պարզապես թատրոնի մարդիկ՝ մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում ձեր նվիրվածությանը։

Եկեք շարունակ ոգեշնչվենք, հուզվենք և կերպարանափոխվենք թատրոնի կախարդանքով, այսօր և ամեն օր։

Շնորհավոր թատրոնի միջազգային օր»:

Հիշեցնենք, որ մարտի 27-ը նշվում է որպես թատրոնի միջազգային օր և ինչպես ամեն տարի, այս տարի ևս, Երևանում կկայանա թատերական ոլորտի խոշարագույն «Արտավազդ» մրցանակաբաշխությունը:




Լրահոս