Քաշաթաղից տեղահանվածներին հիփոթեքային վարկ կտրամադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջիկայում կիրականացվի Քաշաթաղից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիր: Մեզ հայտնի դարձավ, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել 950 շահառուի։ Տեղեկացնենք, որ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանվել է շուրջ 950 ընտանիք (3600 անձ)։ Այսինքն տվյալ քաղաքացիներին կտրամադրվի հիփոթեքային վարկ, որի նվազագույն ժամկետը 120 ամիս է:

Հայաստանի մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար գումար կկազմի մինչև 10 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 83 հազար դրամ: Իսկ Արցախում այդ գումարի չափը կկազմի 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 100 հազար դրամ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ծրագրի շրջանակներում դիմումներն ընդունվելու են 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։

Հիշեցնենք՝ Քաշաթաղից և Քարվաճառից տարհանված բնակիչները պարբերաբար հավաքվում են Կառավարության շենքի առջև և պահանջում բնակարանով և աշխատանքով ապահովել իրենց: Տեղահանվածների խնդիրները լուծելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախորդ տարվա նոյեմբերի 17-ի որոշումով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ս.Հ.




Լրահոս