Սեպտեմբերի 7-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ցուցադրական պարապմունք՝ «անձնակազմի գործողությունները տագնապով վերկացի ժամանակ» թեմայով։
Ստուգվել են զինծառայողների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի բերման ժամանակ, կատարելագործվել են նրանց ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունն ու դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողությունները։