ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Էրեբունի թանգարանի հարեւանությամբ՝ դեպի Վարդաշեն տանող ճանապարհահատվածում, բախվել են Toyota Camry եւ Jinbei մակնիշների ավտոմեքենաները:  Բախման հետեւանքով 5 հոգի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ո՞վ իրավունք ունի ստանալու սոցիալական նպաստ: Եվ խնդրում եմ ասել, թե ինչպես է հաշվարկվում այն:

Ալիս Հարությունյան (39 տարեկան, մանկավարժ)

 

 ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից: Ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող եւ ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

 «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով է իրականացվում ամուսնության մասին տեղեկանքի տրամադրումը:

Դիաննա Մարտիրոսյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող (ունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանք, որը կարող է դիմողի ցանկությամբ տրամադրվել երկլեզու տարբերակով՝ հայերեն-ռուսերեն կամ հայերեն-անգլերեն: Տեղեկանք ստանալու համար նախարարություն կարող է դիմել անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը կամ նրա կողմից լիազորված անձը:

 ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ տեղեկանք ստանալու համար անձամբ դիմում ներկայացնելու դեպքում նախարարություն են ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ: Այն դեպքում, երբ անձը նախկինում գտնվել է գրանցված ամուսնության մեջ, նաեւ ներկայացնում է տվյալ ամուսնության փաստը դադարելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ, պետական տուքի վճարման անդորրագիր:




Լրահոս