Armenian text to speach

ՔՊ պատգամավորները կմեկնեն Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար սեպտեմբերի 16–20–ը Մոսկվա կգործուղվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Հովակիմյանը, Նազելի Բաղդասարյանն ու Ալեքսեյ Սանդիկովը։

ԱԺ նախագահի մեկ այլ կարգադրությամբ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար սեպտեմբերի 6–9–ը Ստրասբուրգ է գործուղվել ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։




Լրահոս