Փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով գլխավոր դատախազության եւ պետական ​​սահմանային ծառայության համատեղ հայտարարությունը:

Նշվում է, որ սեպտեմբերի 8-ի գիշերը (00:57) նկատել են, թե ինչպես է երեք անհայտ անձ խախտել պետական ​​սահմանն Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի ուղղությամբ: Իրավախախտներն անտեսել են սահմանապահների նախազգուշացումը եւ օդ արձակած նախազգուշական կրակը: Սահմանախախտների փախուստի փորձը կանխելու համար սահմանապահները զենք են կիրառել: Սահմանախախտներից մեկը վիրավորվել է, երկուսին հաջողվել է փախչել:




Լրահոս