Սպայական ուսադիրներ՝ ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում վիճակահանության սկզբունքով տեղի է ունեցել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների զինվորական պատրաստության դասընթացներում ընդգրկված և 2020/2021 ուսումնական տարում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած, ԶՈՒ զորակոչված երիտասարդների ծառայության վայրի ընտրության և համապատասխան սպայական պաշտոնների նշանակման գործընթացը։

Շնորհավորելով նորընծա սպաներին զինվորական պատրաստության դասընթացները հաջողությամբ ավարտելու և լեյտենանտի ուսադիրներ ստանալու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հույս է հայտնել, որ նրանցից յուրաքանչյուրը լինելու է սպայի պատվաբեր առաքելության կրող և ամենայն պատասխանատվությամբ է կատարելու իր առջև դրված խնդիրները, նոր լիցք ու նոր որակ հաղորդելով բանակի մարտունակությանը։




Լրահոս