Սուսերամարտն ընդգրկվել է Եվրոպական երրորդ մարզական խաղերի ծրագրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուսերամարտը նույնպես ընդգրկվել է 2023 թվականին Լեհաստանում անցկացվելիք Եվրոպական երրորդ մարզական խաղերի ծրագրում: Այս մասին հայտնում է Եվրոպայի օլիմպիական կոմիտեն (EOC):

Սուսերակիրների մրցաշարը կունենա Եվրոպայի առաջնության կարգավիճակ, բացի այդ կխաղարկվեն «Փարիզ- 2024» ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հայտնում է ՀԱՕԿ-ը։

Մարզաձևը ներկայացված է եղել Եվրոպական առաջին խաղերում, իսկ երկրորդում ՝ ոչ:




Լրահոս