Ընտրությունների ընթացքի քննարկում՝ խորհրդարանում. Տիգրան Մուկուչյանը կգա ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգում երեք հարց է ընդգրկված, որոնցից առաջինը քննարկվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը:

ArmLur.am-ը ուսումնասիրեց փաստաթուղթը, այն կազմված է 26 էջից: Հաղորդման ընթացքում մանրամասն անդրադարձ է առկա այս տարվա հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, կազմակերպչական աշխատանքներին:

Այսպիսով, նշվում է, որ թվով 1996 տեղամասային ընտրական հանձնաժողովներում օգտագործված 4007 տեխնիկական սարքավորումներից խնդիրներ են ծագել ընդամենը 73 տեխնիկական սարքավորման գործարկման հետ: Մասնավորապես, տարբեր տեխնիկական պատճառներով խափանվել եւ նորերով են փոխարինվել ընդամենը 40 տեխնիկական սարքավորում, որոնցից 23-ը՝ քվեարկության նախորդ օրը, իսկ 17-ը՝ քվեարկության օրը:

Հաղորդման համաձայն, նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված առանձին խախտումներ վերաբերել են արգելված վայրերում քարոզչական պաստառներ փակցնելուն կամ այլ մասնավոր դեպքերի, որոնք որևէ ազդեցություն չեն ունեցել ընտրական արդյունքի վրա:




Լրահոս