Ադրբեջանցիները ՀՀ տարածքում իրանական բեռնատարի վարորդից գանձել են մոտ 130 ԱՄՆ դոլար: Բանն այն է, որ երեկ ՀՀ ԱԱԾ տարածած հայտարարության համաձայն, երեկ կեսօրից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
Իսկ հայտարարությունից առաջ պարզ էր դարձել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նամակներ էր ուղարկել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և խաղաղապահ ուժերի հրամանատարությանը` նշելով, թե այլ երկրներին պատկանող տրանսպորտային միջոցներ անօրինական անցնում են «Ադրբեջանի տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված է խաղաղապահ զորախումբը»:
Եվ ահա այս հայտարարություններից հետո պարզ է դառնում, որ նրանք նաեւ գումար են պահանջում բեռների փոխադրման համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.