ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է հայտարարված վարժական հավաքներին ներգրավել նաև ահեստազորի առաջին խմբում հաշվառված սպայական կազմի բժիշկ-մասնագետների՝ երկու ամիս ժամկետով:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարության այս տարվա սեպտեմբերի 2-ի որոշմամբ հայտարարվել են վարժական հավաքներ՝ 3 ամիս ժամկետով և սահմանվել են վարժական հավաքներին ներգրավվող ըստ մասնագիտությունների պահեստազորայինների թվաքանակները: Մեզ հայտնի դարձավ, որ գործընթացը սկսելուց հետո անհրաժեշտություն է առաջացել վարժական հավաքներին ընդգրկել նաև պահեստազորի սպայական կազմի առաջին խմբում հաշվառված մինչև 24 բժիշկ մասնագետների: Այսինքն՝ բժշկական մասնագիտություններով մինչև 24 պահեստազորային՝ 2021 թվականի հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 14-ը ներառյալ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայտարարված վարժական հավաքների ապահովումն իրականացվում է այս տարվա պետական բյուջեով այդ նպատակով Պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.