ArmLur.am-ի տեղեկություններով այսօր կամ վաղը Ազգային ժողովում փակ նիստ է լինելու: Նիստի ընթացքում կքննարկվի Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը: Նիստին ներկա կլինեն ԱԱԾ տնօրենը, պաշտոնյաներ ՊՆ-ից:
Հիշեցնենք, որ 2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:
Վարորդներից առանց օրինական հիմքերի ադրբեջանցիները պահանջում են փաստաթղթեր ու տարբեր չափի դրամական մուծումներ: Ըստ ահազանգերի՝ իրանական վարորդները վճարել են մի դեպքում ՀՀ 3,000 դրամ, մյուս դեպքում՝ ՀՀ 10,000 դրամ, երրորդ դեպքում՝ 120 ԱՄՆ դոլար, չորրորդ դեպքում՝ 50 ԱՄՆ դոլար և այլն: