Կորոնավիրուսի դեպքերն աճում են, թոքաբորբինը՝ պակասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա յոթ ամիսներին թոքաբորբ՝ չճշտված հարուցիչով դեպքերի քանակը մեկ տարվա ընթացքում զգալի պակասել է: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հուլիսին չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը կազմել են 8 հազար 743: Իսկ ահա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց քանակը կազմել է 11 հազար 641: Այսինքն մեկ տարվա ընթացքում 2898-ով նվազել է չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը:

Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստանում այս տարվա յոթ ամիսներին արձանագրվել է վիրուսային թոքաբորբի 6 հազար 523 դեպք:

Բացի այս, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ գրիպի դեպքերի քանակը եւս պակասելէ: Օրինակ, նախորդ տարվա յոթ ամիսներին գրիպ՝ հարուցված այլ նույնականացրած գրիպի վիրուսով դեպքերի քանակը կազմել է 361, իսկ ահա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանք 7-ն են: Անցյալ տարվա հունվար-հուլիս ամիսներին թոքաբորբով գրիպի դեպքերի քանակը կազմել է 36, իսկ այս տարվա նուիյն ժամանակահատվածում թոքաբորբով գրիպի դեպքեր չեն գրանցվել:

Ս.Հ.




Լրահոս