ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեքսթեյջ. ինչպես են պատրաստվում «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021» մրցույթների եզրափակչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021» գեղեցկության մրցույթների եզրափակիչ փուլը կկայանան սեպտեմբերի 22-ին, Մոսկվա կինոթատրոնում, որտեղ կցուցադրվի աղջիկների մասին պատմող ֆիլմը, ապա տիտղոսակիրների թագադրման արարողությունը։ Հաղթողները Հայաստանը կներկայացնեն «Միսս Տիեզերք» և «Միսս Աշխարհ» մրցույթներին։

Armlur.am-ը ներկա գտնվեց մրցույթի նախապատրաստական աշխատանքներին։ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ, Գոհար Հարությունյանը նշեց, որ հատուկ մրցույթի համար Հայաստան են եկել աշխարհի տարբեր երկրիներից, ինչն էլ ավելի ուրախացնող եւ պարտավորեցնող է:

Այնուհետեւ ArmLur.am-ը հետաքրքիր եւ բացահայտող զրույցներ է ունեցել մրցույթների ասնակից գեղեցկուհիների հետ:   Նշենք, որ տիտղոսի համար պայքարում են 20 աղջիկ․ 15–ը՝ «Միսս Տիեզերք Արմենիա 2021», 19–ը՝ «Միսս Աշխարհ Արմենիա 2021»-ի համար, քանի որ միջազգային մրցույթների չափանիշները տարբեր են։ «Միսս Տիեզերք»–ին կարող են մասնակցել 18–28 տարեկան աղջիկները, «Միսս Աշխարհ»–ին՝ 17–26։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս