ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր դարձան miss Facebook և miss Instagram 2022 -ի հաղթողներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարվա սկիզբը` ամենասպասված իրադարձությամբ։ Երևանում կայացավ Miss Facebook և Miss Instagram2022 նախագծի եզրափակիչ փուլը, որն այս անգամ ևս իր շուրջն էր հավաքել բազաթիվ աղջիկների՝ պայքարելու ցանկալի տիտղոսի և բաղձալի մրցանակի համար։

Ամիսներ շարունակ տևած՝ մրցույթի թեժ ընթացքին, ակտիվությամբ հետևում էին նաև մեր սիրելի համաքաղաքացիները։

Global Media House ընկերության տնօրեն Տաթև Ավետիսյանի խոսքով՝ նախագիծը արդեն իսկ սիրված ու հետաքրքիր իրողություն է հայկական իրականության մեջ։

Նախագիծն ամեն տարի լի է նոր ու արժեքավոր իրադարձություններով։ Այս տարի ևս արդեն երրորդ տարին անընդմեջ միջազգային հեղինակավոր միսս Երկիր մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը ընտրվեց հենց այս նախագծից:

Նախագծի հաջող ընթացքը տպավորել էր ոչ միայն մրցույթի մասնակիցներին,և մրցույթի ընթացքին հետևող մեր համաքաղաքացիներին, այլև նախագծի շրջանականերում համագործակցող, շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերություններին, ովքեր շեշտում էին մրցույթի արդյունավետության ու ընձեռած հնարավորությունների մասին։

Բազմաթիվ մրցանակներ՝ հայտնի ու ճանաչված բրենդների կողմից, անակնկալներ՝ մրցույթի բոլոր մասնակիցների համար։
Շքեղ ու էմոցիաներով լի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակներն էին՝ կրուիզային ճանապարհորդությունները Միջերկրական ծովով, որոնց և արժանացան Miss Facebook և Miss Instagram 2022 տիտողասակիրները։

Լիդա Եղիազարյան 




Լրահոս