ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հեռանալուց հետո որոշ  կին ՀՀԿ-ականներ արշավ են սկսել նրա խնամի, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի դեմ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Հակոբյանի դեմ ելածների թվում են նաեւ կին պատգամավորներ, իսկ «շարժման» նախաձեռնողը ՀՀԿ կանանց խորհրդից Նարինե անունով մեկն է, ով ամենուր հայտարարում է, որ Հրանուշ Հակոբյանը տապալում է սփյուռքի հետ աշխատանքները, որ դրսից անվերջ զանգում են եւ ասում` էս ում եք ուղարկում: Նշենք, որ զուգահեռաբար Հ.Հակոբյանի դեմ արշավի ջրաղացին ջուր են լցնում նաեւ դաշնակցականները` Սերժ Սարգսյանի «ականջին կաթեցնելով», որ տապալվում են սփյուռքի հետ տարվող աշխատանքները: Նույնիսկ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հակահակոբյանական հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Իհարկե, ՀՅԴ-ի պահվածքը հասկանալի է, քանի որ նրանք մշտապես ձգտում են լինել սփյուռքի հետ կապող միակ օղակը:




Լրահոս