Ո՞ր արժանիքի համար է Արմեն Մարտիրոսյանը «Երախտագիտության» մեդալի արժանացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 3-րդ Հանրապետության 30-ամյակի առթիվ մեդալ է շնորհվել նաև «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն մարտիրսյանին: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ նա պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով:

Արմեն Մարտիրոսյանը, հիշեցնենք, 2020-ի դեկտեմբերի 21-ի Facebook-ի իր էջում աղմկահարույց գրառում էր կատարել՝ հայտարարելով, թե 26 տարի շարունակ հայկական կողմը «օկուպացրել» է Արցախի որոշ շրջաններ:

«Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել։ Հիմա տարածքի տերն ասում է գնացեք։ Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ։ Էս է՞ ձեր մակարդակը:

Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»,- մանսավորապես գրել էր նա:

Նշենք նաև, որ Մարտիրսյանը կարճ ժամանակ անց նա վերոնշյալ գրառումը ջնջել էր իր էջից:




Լրահոս