Ֆրենկ Փալոնը շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության օրվա առթիվ՝ ընդգծելով այն զգալի առաջընթացը, որ Հայաստանն արձանագրել է 1990-ական թթ. տեղի ունեցած իր առաջին հայաստանյան այցելությունից ի վեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ այս դժվարին ժամանակներում հնարավոր եղավ առանձնահատուկ դարձնել Հայաստանի Անկախության օրվա և ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների տոնակատարությունը: Ես կցանկանայի ընդգծել այն զգալի առաջընթացը, որն արձանագրել է Հայաստանը՝ 1990-ականներին իմ առաջին այցից ի վեր: Ես անձամբ ականատեսը եղա այն զգալի փոփոխությունների, որն իրականացրել է Հայաստանը այսքան կարճ ժամանակահատվածում, քանի որ 2018 թ. թավշյա հեղափոխությունը ոգեշնչող էր», – իր ուղերձում ասել է ամերիկացի կոնգրեսականը՝ նշելով, որ հստակ առաջընթաց է նկատում Հայաստանի երիտասարդ կառավարությունում, որը նպատակաուղղված է ամրապնդել երկրի ժողովրդավարությունը, իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումներ և ամրապնդել օրենքի գերակայությունը:

Փաշինյանի կառավարությունն, ըստ Փալոնի, շարունակում է ցուցադրել իր անկեղծ մտադրությունը՝ քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների բարելավման, այդ թվում դատական համակարգի ընթացիկ բարեփոխումների ուղղությամբ: Իսկ Միացյալ Նահանգների աջակցության ավելացումը, կոնգրեսականի խոսքով, կարող է մեծապես խթանել Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին:




Լրահոս