Պատերազմն աննկատ չի անցել նաեւ արցախցի Բաբայանների ընտանիքի կողքով: Երկու եղբայրները՝ Վահագնը եւ Վանիկը, պատերազմի առաջին իսկ օրվանից եղել են առաջնագծում եւ մինչեւ արյան վերջին կաթիլը կռվել եւ պահել են հարազատ Մարտունի քաղաքը: ArmLur.am-ն այցելել է զոհված զինվորների ծնողների համար սրբատեղի դարձած «X զորամաս» կոչվող վայրը, որտեղ զրուցել է սփոփանքի աղբյուր փնտրող հերոս Բաբայան եղբայրների ընտանիքի անդամների հետ:
Նշեք, որ պատերազմի սկզբում մայոր Վահագն Բաբայանն իր սխրագործությունների համար փոխգնդապետի կոչում է ստացել եւ պարգեւատրվել «Մարտական խաչ» մեդալով, սակայն նոյեմբերի 9-ի հրադադարից ժամեր առաջ թշնամու անդադար կրակից Վահագնը զոհվել է, բայց պատվով է պահել եւ պաշտպանել իրեն վստահված դիրքն ու զինվորներին:
Արցունքառան աչքերով Վահագնի կինը՝ Սաթիկը, պատմում է, որ գեթ մեկ օր չի մտածել, որ հնարավոր է այլեւս նրանք ետ չվերադառնան, որ անվերջ սպասելու են նրանց զանգին:
Վահագնի դուստրը՝ փոքրիկ Եվան, աչքերը լայն բացած ուշադիր լսում էր մայրիկին, եւ կարծես այդ փոքրիկ աղջկա մեջ էին ամփոփված մոր մխիթարանքն ու հույսը:
Մարմնամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան