Հովիկ Աբրահամյանն այցելել է սահմանային զորամասեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորի նախաշեմին մարտական հենակետերում ծառայող հայ զինվորների տրամադրությունը շատ բարձր է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Տավուշի մարզի սահմանային զորամասեր եւ մարտական հենակետեր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ դա եւս մեկ անգամ իրեն վստահություն ներշնչեց, որ մեր բանակը մարտունակ է, իսկ սահմանները՝ ամուր, եւ որ մեր բանակը տարածաշրջանի ամենահզոր ու մարտունակ բանակն է։

«Առաջին տպավորությունս այնպիսին էր, որ իրենք շատ հպարտ են, որ ծառայում են հայրենիքին, պաշտպանում են մեր երկրի սահմաններն ու անվտանգությունը։ Դա յուրաքանչյուր զինվորի համար հպարտություն է։ Ես համոզված եմ, որ ցանկացած մարդ, որը ծառայում է հայրենիքին, նա իր կյանքում հաջողություններ է արձանագրելու։ 14 օրյա այս հերթապահությունը, իմ կարծիքով, նրանց ամրացնում է որպես տղամարդ։ Մենք հպարտ ենք, որ ունենք նման որդիներ։ Պետությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի այս մարդկանց»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ զինվորների եւ սպաների լավ ծառայությունը պարտավորեցնում է կառավարությանը՝ ավելի մեծ ֆինանսկան աջակցություն տրամադրել բանակին։

Ամանորի առթիվ վարչապետը շնորհավորեց բոլոր զինծառայողներին ու նրանց ընտանիքներին, ցանակացավ ուժ, կորով։

Նշենք, որ հովիկ Աբրահամյան Տավուշի մարզի մարտական հենակետեր էր այցելել ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ։

Նա նվերներ բաժանեց Տավուշի մարզում ծառայող ժամկետային զինծառայողներին եւ նրանց հետ մասնակցեց ամանորյա հյուրասիրությանը։




Լրահոս