Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19-ից մահացել է 852 հիվանդ. դա առավելագույն ցուցանիշն Է համավարակի ողջ ժամանակաշրջանում: Մասնավորապես Մոսկվայում մահացել է 63 մարդ, Սանկտ Պետերբուրգում՝ 58, Սվերդլովսկի մարզում՝ 40: Նախորդ հակառեկորդը գրանցվել է սեպտեմբերի 24-ին. այդ ժամանակ հաղորդվել էր 828 մահվան դեպքի մասին:
Ընդամենը համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսի զոհ է դարձել 205․531 մարդ: COVID-19-ի նոր դեպքերի թիվը կազմել է 21․559 (մեկ օր առաջ եղել է 22․498), ախտահարվածների 7,9 տոկոսի մոտ ախտանշաններ չկան: