
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում 2021թ. հոկտեմբերի 1-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Գայի պողոտայից ձախ շրջադարձով դեպի Լվովյան փողոց տրանսպորտային միջոցների երթևեկությունը ձախ եզրային 4-րդ երթևեկելի գոտուց կկազմակերպվի Տ2 տիպի լուսացույցով, իսկ Գայի պողոտայից ձախ շրջադարձով դեպի Մոլդովական փողոց՝ Տ1 տիպի հիմնական լուսացույցով: