
Սեպտեմբերի 28-ից 30-ը ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հերթական շրջայցն է կատարել հարավարևելյան ուղղության զորամասեր և մեթոդական օգնություն ցուցաբերել վարժական հավաքներում ընդգրկված զորամասերի շտաբներին։
Առանձնակի ուշադրություն է դարձվել մարտական դիրքերում անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, զենք-զինամթերքի պահպանությանը, հանդերձավորմանը, անվտանգության կանոնների պահպանմանը, բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև ձմռան նախապատրաստական աշխատանքներին: