Զելենսկին Էրդողանին խնդրել է «բարեխոսել» Պուտինի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին է փոխանցել Ռուսաստանում և Դոնբասում մոտ 450 դատապարտված ուկրաինացու ցուցակը և խնդրել «նրանց համար բարեխոսել» Վլադիմիր Պուտինի մոտ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:

«Մեզ անհրաժեշտ է ազատ արձակել մեր մարդկանց ռուսական խոշտանգումներից»,- հավելել է ուկրաինացի նախարարը ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ վերնշյալ ցանկը փոխանցել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, Մեծ Բրիտանիայի վարչապետին և ԱՄՆ նախագահին:

Կուլեբան նշել է, որ Զելենսկին և Էրդողանը երկարատև հանդիպում են անցկացրել, այնուհետև շփվել են նաև պատվիրակությունների կազմում:

Հիշեցնենք, որ Էրդողանը և Պուտինը հանդիպել են նախօրեին Սոչիում: Այլ թեմաների հետ մեկտեղ ղեկավարները քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և կայունության ապահովման գործոնները տարածաշրջանում:




Լրահոս