Դավիթ Ավանեսյանը չորրորդ անգամ պաշտպանեց տիտղոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցի Դավիթ Ավանեսյանը չորրորդ անգամ պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի EBU վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը 66,68 կգ քաշային կարգում։

Լոնդոնում տեղի ունեցած մենամարտում հայ մարզիկը երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտության մատնեց բրիտանացի Լիամ Թեյլորին։

Դավիթ Ավանեսյանն այս տիտղոսը նվաճել է 2019թ․ մարտին։ Նա WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն է, պրոֆեսիոնալ բնռցքամարտում նորամուտը նշել է 2009 թվականին, տարել է 28 հաղթանակ (16 նոկաուտ), կրել 3 պարտություն, 1 մենամարտ ավարտել ոչ ոքի։

Լիամ Թեյլորը երկրորդ պարտությունը կրեց կարիերայում։ Նա ունի 23 հաղթանակ (11 նոկաուտ), 1 ոչ ոքի




Լրահոս