Instagram-ի և Facebook-ի օգտատերերը հայտնել են նոր խափանումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք երկրներում Facebook և Instagram սոցկայքերի օգտատերերը կրկին բողոքում են այս սոցիալական ցանցերի աշխատանքի խափանումներից: Այդ են վկայում հոկտեմբերի 5-ին Downdetector պորտալի տվյալները, գրում է Iz.ru-ն:

Խնդիրների վերաբերյալ բողոքների թիվն ավելացել է մի քանի անգամ` երեքշաբթի առավոտվա համեմատ: Ամենից հաճախ Միացյալ Նահանգների օգտատերերն են խնդիրներ ունենում ծառայությունների գործունեության հետ կապված: Բացի այդ, խնդիրների մասին են հայտնել Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և այլ երկրների օգտատերերը:

Այսպիսով, Instagram-ի հետ կապված բողոքների գրեթե կեսը վերաբերում է բջջային հավելվածի աշխատանքին, դեպքերի մոտ մեկ քառորդը տեղի է ունենում կայքում, և նույնքան՝ սերվերին միանալու դեպքում: Facebook-ի խափանումները հիմնականում կապված են կայքի հետ:

Նախօրեին Facebook-ը, WhatsApp-ը և Instagram-ը գրանցեցին իրենց գոյության ընթացքում ամենալուրջ ձախողումներից մեկը: Սոցիալական ցանցերն ու մեսենջերը օգտատերերի համար անհասանելի էին ավելի քան վեց ժամ:




Լրահոս