ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը չի ներկայանալու դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա այդպես էլ չի ստացել դատարանի ծանուցումը:
Հիշեցնենք, որ նա հայտնել էր, որ դեռեւս ծանուցում չի ստացել, չստանալու դեպքում նա դատարան չի ներկայանա:
Ինչպես հայտնի է սեպտեմբերի 14-ին Երեւան քաղաքի դատարան մուտքագրվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին նկատմամբ ԱԱԾ-ի հարուցած քրեական գործը: Վերջինիս ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել ներկայումս ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունքի հիման վրա, թե Ռուբեն Վարադազարւյանը 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:
Եվ ահա այս գործով նիստ նշանակվել է 2021 թվականի հոկտեմբերի 11-ին, սակայն Ռուբեն Վարդազարյանը դեռեւս դիմում չի ստացել:
Ի դեպ, դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. դատավորները նիստ են հրավիրում, բայց գործով վկաներն ու մեղադրյալները ծանուցում չեն ստանում եւ դատարան չեն ներկայանում:
Ավելին, նկատենք, որ այս գործով դատական նիստերը նշանակված են, ինչը ենթադրել է տալիս, որ Ավանի դատարան կներկայանա նաեւ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը: