ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոնք են այս սեզոնի գլխավոր գույներն ու թրենդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ժամանակն է, որ ամառային թեթեւ ու վառ գույրները Ձեր զգեսատապահարաններում փոխարինեն աշնանային տաք եւ ջերմ գույներով: 2021 թվականի աշնանային նորաձեւության ներկապնակը ներառում է թե ՛վառ, թե’ ավելի հանգիստ գույներ:

Իսկ ի՞նչ հագնել, ինչպե՞ս ընտրել երանգները, ի՞նչ է այս տարի նորաձեւ , ի՞նչ միտումներ, թրենդներ են առավել ակտուալ, ի վերջո  այս եւ այլ հարցերի պատասխանները գտնելու համար «Ժողովուրդ» օրաթերթը հատուկ մեր ընթերցողների համար զրուցել է հայտնի ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ:

2021 թվականի աշնան գլխավոր թրենդները

Ըստ ոճաբան Արայիկ Գաբաջյանի՝ 2021-2022 թվականներին առավել նորաձեւ են համարվում կենդանական պրինտի անսովոր երանգները, որը չափազանց մեծ նախընտրություն է ստացել մոդելային աշխարհում: Նորաձեւ է Leopard տպագրությունը՝ հատկապես դասական շականակագույնի փոխարեն օգտագործվում է փիրուզագույնը դեղինի, կարմիրը կապույտի համադրմամբ , ինչպես նաեւ թրենդային են համարվում մետաքսե գործվածքները, ֆիքս կտրածքով ձեւվածքները:

Աշնան թրենդային գույները

Այս աշնանը նորաձեւ են համարվում կապույտի երանգները, դեղինի տաք երանգները, շագանակագույնը եւ կարմիրի բոլոր երանգները:

Բաճկոններ եւ կիսաբաճկոններ

Այս տարի նորաձեւ են մորթյա բաճկոնները, տարբեր պրինտերներով, իրարից զգալի տարբեր արտաքին եւ ներքին մատերիալներով: Նկատենք, որ այս տարի գույների զգալի տարբերությունը պահանջված եւ թրենդային է համարվում: Նորաձեւության ասպարեզ են  վերադարձել 2000 թվականին շատ ակտուալ կաշվե բաճկոնները եւ  բոլորիս հայտնի «մաչոնկա կուրտկաները»:

Ի դեպ, նշենք, որ այս տարի կրկին նորաձեւ է անցյալ սեզոնի թրենդներից դասականի ու սպորտայինի համադրությունը, որը նաեւ շատ հարմարավետ է:

Աքսեսուարներ, պայսուսակներ

Աքսեսուարներից նորաձեւ են գլխարկները, կապիշոնները: Ակտուալ են մորթյա գործվածքով գլխարկներն ու հերակալ (աբադոկները), մազակալները: Իսկ պայուսակներից  պոպուլյար են շատ քառակուսի ֆորմայով պայուսակները եւ սննդամթերքի տեսք ունեցող պայուսակները, օրինակ ձվածեղի, պիցցայի, սենդվիչի եւ այլ մթերքների տեսքով:

Հավելենք, որ այս շրջանում շարունակում են նորաձեւ համարվել ուղիղ տաբատները, ինչպես նաեւ կաշվե տաբատներն ու բաճկոնները, մորթյա իրերը: Զարդերի մեջ արդիական է մետաղը` արծաթափայլ կամ ոսկեզոծ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս