ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լայն տաբատներ, սպորտայինի եւ դասականի համատեղում. ինչ միտումներ ունի 2022-ի գարնանային նորաձեւությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ արդեն գարուն է, բայց շատերը դեռ չեն թարմացրել իրենց զգեստապահարանները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոճաբան, դիզայներ Արայիկ Գաբաջյանը պատմել է այս տարվա գարնանային նորաձեւության ամենաակտուալ թրենդների, գույների մասին:

Որոնք են 2022 թվականի գարնանային ամենաակտուլ թրենդները

2022 թվականին շատ ակտուալ են մի քանի տեսակի  գործվածքների համատեղումը: Ավելի կոնկրետ ջինսերի հետ համատեղվում են ամենանուրբից մինչեւ ամենաչոր մատերիալները: Այս տարի շատ  նորաձեւ են քառակուսի պրինտերը, ինչպես գծերը այնպես էլ հատակ քառակուսիների տեսքով ներկայացվածները: Հատկապես շատ ակտուալ են բարձրամաները, որոնք ներկայացված են, գրեթե  բոլոր հանրահռչակ դիզայներական տների կողմից ներկայացված հավաքածուներում եւ երեկոյան եւ սպորտային հավաքածուներում:

 Տարվա ամենաթրենդային գույները

Գույներից նորաձև են մանուշակագույնի երանգները՝ ամենաբացից մինչեւ ամենամուգ, երկնագույնի մի քանի երանգները, կանաչ միայն շատ գոլ երանգները, իսկ բազային գույներից դարչնագույնը, սեւը, մոխրագույնը:

Տաբատներ եւ բլուզներ

Շատ նորաձեւ են լայն կիսատաբատները: Սպորտային և բարձր գոտկատեղով, իսկ բլուզներից նորաձեւ են լայն թափվող եւ միեւնույն ժամանակ անկախ սեզոնից բլուզ-վադալազները:

Կոշիկներ, կիսակոշիկներ

Ինչ վերաբերում է կոշիկներին, կարծես հեղափոխություն է եղել այս ասպարեզում, եւ նորաձեւությունը չի ուզում վերադառնալ դասականին. նորաձեւ են կոպիտ, հաստ տակացուներով կոշիկները: Միգուցե, երիտասարդության համար դրանք շատ հարմար են, բայց շատ տեղերում ու պայմաններում անհարմարություն են առաջացնում այն մարդկանց համար, ովքեր մասնագիտությունից եւ նախընտրությունից ելնելով չեն կարողանում գտնել հարմար կոշիկներ:

Սպորտայինի եւ դասականի համատեղումը

Կոշիկների նման հագուստն էլ վերջին շրջանում կանգնած է մի մեծ խնդրի առաջ, բոլոր հայտնի նորաձեւության տները, դասականի, եւ առօրյա ոճի քեժուալի փոխարեն ներկայացնել սպորտային հագուստներն ըստ պահանջարկի, իսկ պահանջարկը սկսեց կորոնավիրուսի պատճառով, քանի որ մարդիկ տանից էին աշխատում եւ կային  սահմանափակումներ: Այժմ ավելի քիչ է պահանջարկը նաեւ դասական եւ երեկոյան հագուստի համար մի քանի առաջատար բրենդներ համատեղ ներկայացրին նոր հավաքածուներ ընդ որում տարբեր էին ուղղվածություններով մեկը սպորտային էր, մյուսը դասական կամ երեկոյան հագուստի ներկայացնող տուն էր:

Աքսեսուարներ եւ պայուսակներ

Զարդերից շատ նորաձեւ են փոքր, քիչ աչքի ընկնող մոդելները: Շատ նորաձեւ են եղունգի մատանիները եւ Քիմ Քարդաշյանի շնորհիվ ատամի օղերը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս