![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/HH-ZINVAC-UZHER-PN-PASHTPANUTYAN-NAXARARUTYUN.jpg)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Շիրինյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Մհեր Շիրինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ»,- ասված է նախագահի հրամանագրում: