Google+ սոցցանցի օգտատերերի թիվը անցավ 40 միլիոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Google+ սոցիալական ցանցի օգտատերերի թիվը գերազանցել է 40 միլիոնը: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Լարի Փեյջը: “Google+ը հիմա բաց է բոլորի համար, եւ մենք հենք նոր հատեցինք 40 միլիոն օգտատերերի սահմանագիծը” Նա ավելացրել է, որ օգտատերերն, օրինակ, արդեն վերբեռնել են մոտ 3.4 միլիարդ նկար,-հաղորդում է Associated Press -ը:Հիշեցնենք, որ Google+ սոցցանցը գործարկվել է այս տարվա հուլիս ամսին եւ համարվում է աշխարհի ամենամեծ՝ Facebook սոցցանցի հիմնական մրցակիցը: 




Լրահոս