
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Վերջերս ձեզ հետ մանրամասն շփվել ենք Մոսկվայում, բայց այսօր կարելի Է քննարկել թե՛ երկկողմ բնույթի, թե՛, անշուշտ, տարածաշրջանի ինչ-որ լրացուցիչ հարցեր: Ղարաբաղը միշտ պետք Է արժանանա մեր ուշադրությանը»,- ասել Է Ռուսաստանի նախարարը հանդիպման սկզբին:
Ինչպես սպասվում Է, ավելի ուշ Մինսկում ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարները կանցկացնեն եռակողմ հանդիպում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: