ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ համայնքներում է ՔՊ-ն պարտվել, որում՝ հաղթանակ տարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են։ Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ Մեղրիում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն, ցուցակը ղեկավարում էր Բագրատ Զաքարյանը։ Հանրապետություն կուսակցությունը ստացել է ձայների 42,8 %, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 32,8 %:

Մեղրիից բացի՝ Գորիսում ու Գյումրում ևս «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել է։ Գորիսում հաղթել է «Առուշ Առուշանյան» դաշինքը, Գյումրիում՝ «Բալասանյան» դաշինքը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Տաթև համայնքում, որտեղ ՔՊ-ի ղեկավարի թեկնածուն Արթուր Մաթևոսյանն է։ Իշխող կուսակցությունը հաղթել է նաև Տեղ համայնքում։  Ըստ կուսակցության հրապարակած տվյալների՝ իշխող ուժն ստացել է 1530 ձայն։  Դիլիջանում ևս հաղթանակը ՔՊ թեկնածուինն է։ Դիլիջանում քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Դավիթ Սարգսյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս