ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է «Չէին սպասում» հաղորդումը «Շանթ» ՀԸ-ից տեղափոխվել «Կենտրոն» TV

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորիս հայտնի «Չէին սպասում» սիրված հաղորդաշարը կարծես թե չի կարողանում իր տեղը գտնել հեռուստադաշտում: Հաղորդաշարը տարիներ շարունակ «Հ2» հեռուստաընկերությամբ հեռարձակվելուց հետո այս գարնան նոր եթերաշրջանը սկսել էր «Շանթ» հեռուստաընկերությունից, քանի որ «Հ2» հեռուստաընկերությունը զրկվել էր լիցենզիայից եւ այն այլեւս հաճախականություն չէր ունենալու եւ չէր սփռվելու Հայաստանում եւ Արցախում:

Իսկ ահա վերջերս ArmLur.am-ը նկատեց, որ «Չէին սպասում» հաղորդումն այս անգամ էլ «Շանթ» հեռուստաընկերությունից տեղափոխվել է «Կենտրոն» հեռուսատաընկերություն:

ArmLur.am-ը սիրված հաղորդաշարի ճակատագիրը փորձեց պարզել հաղորդման վարող Սուրեն Շահվերդյանից:

Հուսով ենք, որ բոլորի կողմից սիրված հաղորդաշարն ի վերջո իր տեղը կգտնի նախընտրելի հեռուստաալիքում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս