ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննչական կոմիտեն Հովհաննես Ազոյանի տան կրակոցների գործով որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քննչական կոմիտեն դերասան Հովհաննես Ազոյանի տան կրակոցի գործը կասեցվել է:

Հիշեցնենք , որ 2020 թվականի ապրիլին ժամը 02:30-ի սահմաններում կրակել են Ազոյանի՝ Օրբելի փողոցում գտնվող բնակարանի պատշգամբի ուղղությամբ։ Նրա բնակարանը 5-րդ հարկում է, և կրակոցից կոտրվել են բնակարանի պատուհանները։ Բարեբախտաբար, վիրավորներ չկան»,–գրել է նա։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ապրիլի 14-ին, ժամը 01:42-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ կրակել են իր տան պատաուհանի վրա, փամփուշտը մտել է ներս:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01:20-ին, անհայտ անձը, անհայտ զենքով մեկ անգամ կրակել է նշված բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով գնդակը վնասել է պատշգամբի ապակին, դիպել ննջարանի պատին և ընկել մահճակալի վրա:

Ք. Մ.




Լրահոս