Որոշում Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառը հրկիզած անձի մասով. հանձնվեց արդարադատության նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշում կայացվել Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառը հրկիզած անձի մասով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեղադրյալ Սարգիս Ջանբազյանը հրաժարվել է ցուցմունք տալ: Դատարանը հրապարակել է նրա մասով որոշում: Սարգիս Ջանբազյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառել` ազատազրկում սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Սարգիս Մովսեսի Ջանբազյանի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի վրա:

Հիշեցնենք, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ հրկիզման եղանակով կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով ոչնչացում:

Այսպես՝ 2021 թվականի մայիսի 09-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Սարգիս Մովսեսի Ջանբազյանը ներկայանալով Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան փողոցում տեղակայված «Իմիջ ՄԳ» ՍՊԸ-ին պատկանող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառը կրող վահանակի մոտ, հրկիզման եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ՝ մետաղալարին լաթի կտոր ամրացնելով և նրանում քար փաթաթելով՝ այն նետել և անցկացրել է վահանակի վրայով, որից հետո կտորը դյուրավառ հեղուկ հանդիսացող բենզինով թաթախելուց հետո լուցկիով այրել է այն և բարձրացրել վեր՝ այդ միջոցով հրկիզելու դիտավորությամբ ոչնչացրել հիշյալ պաստառը՝ պատճառելով ընկերությանը զգալի չափերով 85.050 դրամ գումարի գույքային վնաս։ Ամբաստանյալ Սարգիս Ջանբազյանն առաջին անգամ կատարել է միջին ծանրության հանցանք, նախկինում դատված չի եղել , բնութագրվում է դրական, 1990-1994թվականերին մասնակցել է Արցախյան պատերազմին, 2016թվականի ապրիլյան քառօրյա և 2020թվականի 44 օրյա պատերազմներին, պարգևատրվել է «Մայրական երախտագիտության», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհի» մեդալներով, Հայաստանի Երկարապահ հուշամեդալով, տուժողի ներկայացուցչի կողմից նրա դեմ բողոք և քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացվել, Սարգիս Ջանբազյանի կողմից որպես գույքին պատճառված վնասի հատուցում ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին վճարել է 85050 ՀՀ դրամ գումար։

Ք.Մ




Լրահոս