Հոկտեմբերի 22-ին, ժամը 15։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջի տակ դի է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները կամրջի տակից դուրս են բերել քաղաքացու դին (Ա․ Պ․, ծնված 1967 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։