![](https://armlur.am/wp-content/uploads/2021/10/247228032_957252754864481_2747226780229939864_n.jpg)
Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: Նա հաղթելով բոլոր մրցակիցներին՝ դուրս էր եկել եզրափակիչ և միայն եզրափակչում զիջելով ռուս մրցակից Նադեժդա Գոլուբևային, արժանացել է արծաթե պարգևի։