Եվս մեկ քննիչ հանձնաժողով. ընդդիմությունը նոր որոշում ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը եւս մեկ քննիչ հանձնաժողով ձևավորելու առաջարկությամբ են հանդես եկել: Առաջին հանձնաժողով ձևավորելու առաջարկությամբ ընդդիմադիր ուժերը հանդես էին եկել օրեր առաջ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված եւ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործման օրինականությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։

Մյուսը դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցն է: Այս հանձնաժողովում անդամների թիվը կլինի տասը:




Լրահոս