ԱԱԾ տնօրենը, ԱԳՆ ու ՊՆ-ն հրավիրվել են ԱԺ. վաղվա նիստի մի հատվածը փակ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում վաղը՝ հոկտեմբերի 26-ին, կմեկնարկի հերթական քառօրյան: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում է նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրներին» վերաբերող հարցը:

Նշենք, որ հարցն օրակարգում ընդգրկելու համար Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները դեռ նախորդ շաբաթ Ազգային ժողովի նախագահություն դիմում էին ներկայացրել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քառօրյա նիստերի առաջին օրը՝ երեքշաբթի է քննարկվելու հարցը, այն, սակայն, փակ ռեժիմով է անցկացվելու: Նշենք, որ հարցի հիմնական զեկուցողը Տիգրան Աբրահամյանն է, իսկ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները մեզ հետ զրույցում նշեցին, որ առաջարկել են խորհրդարան հրավիրել ԱԱԾ պետին, պաշտպանության ու արտաքին գործերի նախարարներին:

Մեզ հայտնի դարձավ, որ հարցի քննարկմանը մասնակցելու են ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը: Տեղեկացանք նաև, որ ընդդիմությունը հակված է եղել հարցը բաց ու հրապարակային քննարկել: Իշխանության ներկայացուցիչները, սակայն, պնդել են հարցը փակ ռեժիմով քննարկել:

Սևակ Վարդումյան




Լրահոս