Հանրային տրանսպորտի ստուգումներն ու կորոնավիրուսի օրեցօր աճող թվերը. տխուր պատկեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր վաղ առավոտից Էրեբունի վարչական շրջանում պարեկային ծառայության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել հանրային տրանսպորտում: ArmLur.am-ի թղթակիցը փոխանցեց, որ պարեկներն այսօր ստուգել են հիմնականում ավտոբուսները, վարորդներից պահանջել են ներկայացնել վարորդական վկայականը, տեխզննության կտրոնը, ապահովագրության պայմանագիրը:

Բացի այս, նրանք բարձրացել են նաեւ ավտոբուս՝ ստուգել՝ արդյոք ուղեւորները դիմակներ դրե՞լ են, թե՞ ոչ կամ ավտոբուսում կա՞ն ախտահանիչ նյութեր, թե՞ ոչ: Լավ է, որ պարեկները ստուգում են հանրային տրանսպորտը, բայց այս օրերին ավտոբուսներում եւ միկրոավտոբուսներում ուղեւորները շարունակում են դիմակներ դնել: Սրան զուգահեռ, նկատենք, որ հոկտեմբերի 26-ի դրությամբ արձանագրվել է Covid-19-ի 1517 նոր դեպք: Ունենք 57 մահվան դեպք:

Ս.Հ.




Լրահոս