Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են՝ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թ. հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով:
Միաժամանակ, ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար նշված խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասերի աջ կողմերից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասերի վերևի հատվածներում: