Երևանի ավագանու անդամները նիստերից կկարողանան բացակայել միայն հարգելի պատճառով. նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու խորհուրդն այսօր կողմ քվեարկեց իր իսկ ներկայացուցիչների նկատմամբ պահանջների խստացմանը։ Համապատասխան առաջարկով հանդես եկավ խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը:

Այսպիսով, ավագանու անդամն այլևս չի կարող հեռանալ նիստի կեսից, եթե հարգելի պատճառ չունի․ հեռանալու դեպքում նրա լիազորությունները կարող են դադարեցվել:

Ընդ որում` եթե ավագանու անդամն առհասարակ բացակայի նիստերից, ապա նրան դրամական փոխհատուցում չեն վճարի։ Հարգելի պատճառ է համարվում առողջական վիճակի վատթարացումը կամ արտասահմանյան գործուղումը։

Որոշումը բուռն քննարկումներ առաջացրեց նիստի ժամանակ, ընդդիմությունը բազմաթիվ հարցեր ուղղեց «Իմ քայլի» ներկայացուցիչներին։ Սակայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գյուրջյանը նշեց, որ փոփոխությունները ճիշտ են, և խստացման մասին որոշումն ընդունվեց 25 կողմ, 7 դեմ ձայներով։




Լրահոս