Մինչ օրս, առկա տվյալների համաձայն, պատվաստանյութերն արդյունավետ են հիվանդության ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան դեպքերի կանխարգելման համար։ Այդ մասին ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում։
«Միաժամանակ, բնակչության շրջանում որքան շատ մարդ պատվաստվի, այնքան ցածր կլինի կրկնավարակի, ինչպես նաև վիրուսի տարածման հավանականությունը՝ դրանով նվազեցնելով վիրուսների մուտացիաների և այլ շտամների առաջացման հավանականությունը»։